ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ասե՛ք, որ հասարակ հայ մարդն իմանա իր ղեկավարության անասունության մասին

Ասե՛ք, որ հասարակ հայ մարդն իմանա իր ղեկավարության անասունության մասին
03.07.2023 | 20:48

Ասում եք Կարսն ընկավ առանց կրակոցի:

Իսկ ինչո՞վ էին կրակելու:

Ինչու՞ չեք ասում, որ Կարսի թնդանոթները, Դենիկինի մոտ էին. ՀՀ -ի դեսպան Սիմոն Վրացյանի պահանջով հանվել, ուղարկվել էին դենիկինյան բանակ, սովետական Ռուսաստանի դեմ կռվելու:

Իսկ վեց թնդանոթ էլ, Հայաստանի Հանրապետությունում

Ադրբեջանի դեսպան Աբդուռռահիմ Հախվերդիևի խնդրանքով տրվել էին մուսաֆաթական բանակին, իբր կարմիր բանակի դեմ կռվելու համար:

Կարսում մնացել էր երկու չաշխատող թնդանոթ, որոնցից

Մեկը, պորուչիկ Մարտիրոսյանի հրամանով կրակեց երկու անգամ:

Երկրորդ կրակոցի ժամանակ պայթեց:

Պորուչիկն էլ ինքնասպանություն գործեց:

Ասե՛ք, ինչու՞ եք թաքցնում:

Ասե՛ք, որ հասարակ հայ մարդն իմանա իր ղեկավարության անասունության մասին ու գոնե եզրակացություն անի:

Ոչ թէ թութակի պես կրկնի Լենին-Քեմալ, կամ մի ուրիշ էշություն...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ